ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Այսպես խոսեց...

Այսպես խոսեց...
11.12.2020 | 01:09

Նի­կոլ Փա­շի­նյանն Ազ­գա­յին ժո­ղո­վում ի­րեն սա­տա­րող մե­ծա­մաս­նու­թյան հետ, ՀՀ Սահ­մա­նադ­րու­թյամբ ի­րեն վե­րա­պահ­ված պար­տա­կա­նու­թյուն­նե­րը պատ­շաճ չկա­տա­րե­լով, իր ոչ հա­յա­մետ պե­տա­կան քա­ղա­քա­կա­նու­թյամբ, ա­նար­դյու­նա­վետ կա­ռա­վար­մամբ, բնակ­չու­թյան պա­ռակտ­մամբ և մի­ջազ­գա­յին ներգ­րավ­վա­ծու­թյունն ա­պա­հո­վող ոչ լիար­ժեք ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյամբ, եր­կի­րը ներ­քա­շեց ազ­գա­կոր­ծան պա­տե­րազ­մի մեջ և նույ­նիսկ մր­ցու­նակ բա­նա­կով տա­րավ պար­տու­թյան։ Ե­թե այս իշ­խա­նու­թյու­նը իր ղե­կա­վա­րի հետ օր ա­ռաջ չհե­ռա­նա, ա­պա վտանգ­ված են Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան ան­կա­խու­թյու­նը, սահ­ման­նե­րի ան­ձեռ­նմ­խե­լիու­թյու­նը, բնակ­չու­թյան ֆի­զի­կա­կան գո­յու­թյու­նը:


Սեյ­րան Օ­ՀԱ­ՆՅԱՆ
ՀՀ պաշտ­պա­նու­թյան նախ­կին նա­խա­րար

Դիտվել է՝ 13007

Մեկնաբանություններ